Ժողովրդական դեղամիջոցներ

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ

3-4 լիմոն կտրտել, ճզմել 1 գլուխ սխտոր, ավելացնել մեղր և խմել օրը 3 անգամ, 1 թ/գ, ուտելուց առաջ։

10 լիմոն, կես կգ մեղր, կես կգ ալոեի հյութ, խառնել և ուտել օրը 3 անգամ 1 ճ/գ։

0,5 կգ սոխի հյութը հանել, ավելացնել 200 գր մեղր, խառնել, վրան լցնել 250 գր օղի, թողնել 10 օր և ընդունել օրը 3 անգամ 1-ական ճ/գ։

Արյան ճնշումը կարգավորելու համար քերել սոխը, քամել հյութը, մեկ բաժակ սոխի հյութին ավելացնել մեկ բաժակ մեղր, այնուհետև ավելացնել 50 գր լիմոն / աղալ մսաղացով/։ Խառնել և խմել մեկական ճ/գ ուտելուց առաջ օրը 3 անգամ։

Արյան մեջ երկաթը վերականգնելու համար 150 գր խնձորի հյութին ավելացնել 20 գր բազուկի հյութ և խմել ուտելուց առաջ։