Ժողովրդական դեղամիջոցներ

ՍՏԱՄՈՔՍ

100-ական գրամ գազարի, բազուկի, սև բողկի, կաղամբի հյութերը և մեղրը դնել մարմանդ կրակին, եփել 6 ժամ, խմել օրական 3 անգամ 50-ական գրամ։

Ուտելուց առաջ շատ լավ է բողկի հյութը։

Գաստրիտի դեպքում 10 տերև սպանախը կտրտել, եփել կես ժամ 0,5 լ ջրում և խմել օրվա ընթացքում։

Աղեստամոքսային տրակտը մաքրելու համար 2 բաժակ սալորաչիրը լցնել 1 լ սառը ջրի մեջ և թողնել գիշերը, առավոտյան քամել, խմել առավոտները 1 բաժակ։

Ստամոքսի համար շատ օգտակար է ռեհանի թուրմը թեյի փոխարեն։

Ստամոքսի խոցի դեպքում շատ օգտակար է ակնամոմի յուղը։ 200 գր կարագը հալեցնել շոգեբաղնիքում, ավելացնել 1 ճ/գ մանրացված ակնամոմ, խմել առավոտյան 1 թ/գ։

Չիչխանի ճյուղերը օգտագործել փորլուծության ժամանակ։

Գաստրիտի դեպքում խնձորը փորել, մեջը լցնել մեղր, խորովել և ուտել։

Ստամոքսի խոցը բացվելու դեպքում 3 կարտոֆիլի հյութը հանել, ավելացնել նախապես պատրաստված թուրմը /2 ճ/գ թրմել 200 գր ջրի մեջ/, 2 լ արմատների թուրմը, խառնել և խմել օրը 3 անգամ կես ժամ ուտելուց առաջ։