Ժողովրդական դեղամիջոցներ

ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեսողությունը լավացնելու համար անապակի ակնոցի մի աչքը փակել թղթով, 20 րոպե աշխատել մի աչքով, հետո մյուս աչքով։

Մաղադանոսի արմատը և լիմոնը աղալ, ավելացնել 1 ճ/գ մեղր և ուտել օրը 1 գդալ՝ տեսողության լավացման համար։

Շատ օգտակար է աչքերը լվանալ այս կերպ մաքրված ջրով։ 3լ ջուր լցնել էմալապատ ամանի մեջ, մեջը արծաթ գցել, առավոտյան դնել սառցարանը։ Մնացորդ ջուրը անպետք է, թափել, հետո հալեցնել սառույցը։

Համակարգչի հետ երկար աշխատողներին խորհուևդ է տրվում շատ դարչին օգտագործել։ Այն պաշտպանում է աչքերը լուսային ազդեցությունից։

Աչքերը թարմացնելու համար վարդի չորացրած թերթիկներից մի պտղունց լցնել երկտակ մառլյայի տոպրակի մեջ, մտցնել եռման ջրի մեջ, հովացնել, մզել և դնել աչքերին։

Համակարգչից հոգնած աչքերը հանգստացնելու համար կաթի մեջ թաթախել բինտը և դնել աչքերին։