Ժողովրդական դեղամիջոցներ

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Ցավը հանելու համար ցավացող տեղին քսել մեղր, վրան դնել կաղամբի տերև` տաք ջրի միջոցով գոլացրած, վրան դնել ցելոֆան, փաթաթել շորով:

Մկանը ձգվելու դեպքում կես բաժակ քերած հում կարտոֆիլին ավելացնել թթու կաղամբ, մածուն, 2 ճ/գ կավ, խառնել և կապել ցավացած մկանին։ 2 պճեղ սխտորը քերել, ավելացնել 5% քացախ, պահել 5-6 օր։ Վնասված մասերին դնել թրջոցներ։ Կարելի է դնել նաև կաղամբի խաշած տերև։

Եթե վնասվել եք և կա այտուցվածություն /ուռել է/, ցավոտ տեղին դնել կռատուկի տերևներ։ Արմատները կտրտել, լցնել բանկայի մեջ, վրան լցնել եռման ջուր, փաթաթել, գիշերը պահել և խմել օրը 3 անգամ կես բաժակ մինչև ուռածության անցնելը։

Այտուցն անցկացնելու համար երեսին դնել հետևյալ թարմացնող դիմակը, պահել կես ժամ։ 1 մաքրած խնձոր, 2 ճ/գ դդում, 1 ճ/գ մեղր, 1թ/գ լիմոնի հյութ, 1 ճ/գ ձիթապտղի ձեթ տրորել բլենդերով։

Այրվածք ստանալու դեպքում անմիջապես պահել սառը ջրի շիթի տակ, առնվազն 15 րոպե։ Սառնարանից հանել ցանկացած սառը բան և դնել այրված մասի կողքերին։